Կայքը պատրաստվել է

27 հուլիս 2013թ.

Դեպի հետ

Լիսաբոնը Հայ ազատագրական պայքարի ծավալման ազդանշանն էր: 1983 թ. հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Արա Քըրճըլեանը, Սեդրակ Աճէմեանը ,Սարգիս Աբրահամեանը, Սիմոն Եահնիեանը, Վաչէ Տաղլեանը պայթեցրեցին թուրքական դեսպանատունը անձնասպան լինելով: Նրանց ցանկությունը մեկն էր «ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԵՌԵԼ ՀԱՅ ԴԱՏԻ ՎՐԱ» Հայ Հեղափոխական Բանակի հաղորդագրությունում մասնավորապես ասված էր. «Բոլոր կառավարություններին, համաշխարհային հանրային կարծիքին եվ մամուլին: Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարություն, այլ գերագույն զոհաբերում ազատության բագինին:» Մեր ժողովրդի ինքնորոշման ձեռբերման միակ միջոցը զինյալ պայքարն է: Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետեվանքն է թուրք պետության եվ նրա պաշտպան պետությունների մերժումին՝ գոհացում տալու Հայ ժողովրդի արդար ու խաղաղասեր իրավունքներին: Հայերի իրավունքն է ապրել ու բարգավաճել իրենց նախահայրերի հայրենիքում՝ ազատ ու անկախ . . .

Single Project