Կայքը պատրաստվել է

05 հոկտեմբեր 2011թ.

Դեպի հետ

1997 թ. ՀՀ ԳԱԱ նախագահությունը, նպատակահարմար և ժամանակադեպ համարելով Գյումրիում հայագիտական կառույցի գոյությունը, որոշեց տեղում ստեղծել Շիրակի նյութական և հոգևոր մշակույթի կենտրոն, որը մինչև 2002 թ. գործում էր որպես ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ: 2003 թ. կենտրոնը ստացավ ինքնուրույն ՊՈԱԿ-ի կարգավիճակ՝ վերանվանվելով ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որն առայսօր ՀՀ ԳԱԱ համակարգի միակ ոչ մայրաքաղաքա յին հայագիտական կառույցն է, իր 22 աշխատակիցներով (գիտական կազմը՝ 18 գիտաշխատող, 2 գիտության դոկտոր, 13 գիտությունների թեկնածու): Ստեղծման օրից կենտրոնում հիմնական գիտական ուղղությունները պատմական Շիրակ գավառի ազգագրություն, հին ու նոր պատմություն, հնագիտության և բանահյուսության խնդիրներն են, նաև էթնո-հոգեբանական և սոցիոլոգիական հետազոտություններ, որ տարվում են մարզի ներկայիս տարածքում:

Single Project