nraneband@fast-design.org / nraneband@gmail.com
Fast-Design

Ձեր վստահելի գործընկերը


ՄԵՐ ՄԱՍԻՆ


Նպատակ ունենալով խթանել Գյումրի քաղաքի մշակութային կյանքի զարգացումը, նոր երաժշտական շունչ հաղորդել  այս օրեցօր զարգացող մշակութային քաղաքին, 2017 թ. կյանքի կոչվեց երիտասարդական երաժշտական խմբի ստեղծման գաղափարը: Կազմավորվեց «Նռանե» երիտասարդական երաժշտական խումբը, որտեղ ներգրավված են եռանդուն եւ տաղանդավոր երիտասարդ-երաժիշտներ:
Ինչու՞ Նռանե-Խմբի ղեկավար եւ հիմնադիր Արմեն Քոչարյանը պարզաբանեց._Նռանեն ասոսացվում է նռնենու՝ նռան ծառի հետ, իսկ մեր երիտասարդ երաժիշտները այդ ծառի պտուղներն են:
«Նռանե»-բենդը իր գործունեությամբ փորձում է համախմբել երաժշտասեր հասարակությանը, ներկայացնելով հայկական եւ այլ ազգերի բազմաբնույթ երաժշտությունը յուրովի մշակմամբ: Խմբում նվագում են տարբեր տարիքի եւ տարբեր մասնագիտություն ունեցող երիտասարդներ, ովքեր ոչ միայն շնորհալի են, բանիմաց, նպատակասլաց, այլ նաեւ հանդիսանում են նոր Հայաստանի մշակութային վերելքի երաշխիքը: «Նռանե» բենդի առաջին համերգը կայացավ 2018թ. ապրիլի - 14-ին Գյոմրու «Բեռլին Արթ Հոթել»-ի մեծ դահլիճում, որը արժանացավ հանրության համակրանքին եւ տեղական լրատվամիջոցների դրական գնահատականին:
 
«Շանթ» հեռուստատեսություն «Հորիզոն»
«Շիրակ» հանրային հեռուստատեսություն «Օրագիծ»
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
Գյումրի «LOFT»

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ




















ՀԱՄԵՐԳՆԵՐ

  • gallery 1

  • «Նռանե-բենդ»-ի առաջին համերգը կայացավ Գյումրու «Բեռլին ART Հոթել»-ի մեծ դահլիճում, սույն թվականի ապրիլի 14-ին, ժամը 18:00-ին:

  • gallery 2

  • Եվս մեկ համերգ Գյումրի «LOFT» - ում: Ապրիլի 29-ին, ժամը 18:00-ին:

  • gallery 3

  • Օգոստոսի 21-ին ժամը 18:30-ին կայացավ հերթական համերգը Բագրատունյաց պուրակի «ՌՈՆԴԱ» պարկում:

  • gallery 5

  • Հաջորդ համերգը կկայանա

  • gallery 6

  • Հաջորդ համերգը կկայանա